Արարատի մարզպետը հայտնել է, որ մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 2–ի դրությամբ դրությամբ Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
158 հաստատված դեպքից 18–ը Մասիս քաղաքում, 15–ն` Արտաշատում, 13–ը` Վեդիում, 7–ն` Այնթապում, 12–ը` Նոր Խարբերդում, 14–ը` Նոր Կյուրինում, 5–ը` Հայանիստում, 1–ը` Դարակերտում, 2–ն` Արբաթում, 7–ը` Ջրաշենում, 5–ը` Դիտակում, 13–ը` Մխչյանում, 5–ը` Բուրաստանում, 3–ը` Դալարում, 2–ը` Դվինում, 6–ը` Վերին Դվինում, 4–ը` Նորաշենում, 2–ն` Այգեպատում, 1–ն` Այգեզարդում, 1–ն` Այգեստանում, 2–ը` Գետազատում, 1–ը` Ոստանում, 4–ը` Շահումյանում, 1–ը Դաշտաքարում, 1–ը` Փոքր Վեդիում, 6–ը` Լուսառատում, 1–ը` Տափերականում, 2–ը` Ոսկետափում, 2–ը` Սիսավանում, 1–ը` Նոյակերտում, 1–ն` Արմաշում։
Ապրիլի 3–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 736 դեպք, բուժվել է 43 մարդ, յոթ մարդ, ցավոք, մահացել է։–0–