Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

Արցախի համար ֆրանսիական մարդասիրական բեռն ուղեկցում է Փարիզի քաղաքապետը, այն հասել է Սյունիք (ՖՈՏՈ)

30.08.2023, 13:11
Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները. ՖՈՏՈ
Արցախի համար ֆրանսիական մարդասիրական բեռն ուղեկցում է Փարիզի քաղաքապետը, այն հասել է Սյունիք (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը Facebook-յան իր էջում։

Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը Արցախի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։

Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։-0-