Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Արցախից ՀՀ տեղափոխվել ցանկացողները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտում, ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը կլինի առաջիկա օրերին

26.09.2023, 15:33
Արցախից Հայաստան տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում գործող աշխատանքային խմբին
Արցախից ՀՀ տեղափոխվել ցանկացողները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտում, ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը կլինի առաջիկա օրերին
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախից Հայաստան տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

«Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։ Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–