Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Արցախում 23–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

02.08.2021, 15:18
Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 23–ամյա զինծառայողի դին
Արցախում 23–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին, հաղորդում է Արցախի ՊԲ–ն:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:–0–