Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Արցախում հիվանդության հետևանքով 19–ամյա զինծառայող է մահացել

13.01.2021, 14:05
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն
Արցախում հիվանդության հետևանքով 19–ամյա զինծառայող է մահացել
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–