Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Արմեն Աշոտյանին ձերբակալել են. ՔԿ–ն հայտնել է պատճառը

15.06.2023, 13:18
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր հայտնել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալել են
Արմեն Աշոտյանին ձերբակալել են. ՔԿ–ն հայտնել է պատճառը
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր հայտնել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալել են։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «ԱՌԿԱ գործակալությանը նշել է, թե ինչ պատճառով է ձերբակալվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով», – ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով, Աշոտյանի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրության համար կոնկրետ մանրամասներով ու փաստերով տեղեկատվություն կհարպարակի։–0–