Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Armenian Airlines-ը մեկնարկում է Երևան–Դելի ուղիղ չվերթ

27.01.2025, 13:26
Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևանով հարմարավետ տրանսֆերային թռիչքների շնորհիվ
Armenian Airlines-ը մեկնարկում է Երևան–Դելի ուղիղ չվերթ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/ԱՌԿԱ/․ Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթեր Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև, հայտնում են ավիաընկերությունից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։

Երևան - Դելի թռիչքի տևողությունը 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ 10 րոպե։

Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևանով հարմարավետ տրանսֆերային թռիչքների շնորհիվ։

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, տոմսարկղերում: