Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Armenian Airlines–ը մեկնարկում է ուղիղ չվերթեր Երևան-Կազան երթուղով

17.07.2024, 14:33
Օգոստոսի 9-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին
Armenian Airlines–ը մեկնարկում է ուղիղ չվերթեր Երևան-Կազան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Armenian Airlines ավիաուղիներն ուղիղ կանոնավոր չվերթեր են սկսում Երևան-Կազան երթուղով։ 

Ինչպես նշվում է ավիաուղիների Facebook–յան էջում, օգոստոսի 9-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ 

Թռիչքների տևողությունը` 2 ժամ 55 րոպե։ Թռիչքները կիրականացվեն Airbus A321 օդանավով։