Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Առողջապահության նախարարն անհրաժեշտ է համարում նվազեցնել կեսարյան հատումների թիվը

17.02.2020, 11:37
Թորոսյանը նշել է, որ կեսարյան հատումների անհարկի աճող տոկոսի հիմնախնդիրը ամբողջ բժշկական և առողջապահական հանրույթի ուշադրության կարիքն ունի
Առողջապահության նախարարն անհրաժեշտ է համարում նվազեցնել կեսարյան հատումների թիվը
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Կեսարյան հատումների անհարկի աճող տոկոսի հիմնախնդիրը ամբողջ բժշկական և առողջապահական հանրույթի ուշադրության կարիքն ունի, կարծում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր քաղաքականությունը և հանրային հաղորդակցումը այս հարցում պետք է կրկին լինի ապացուցողական։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք և չանցնենք ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող 15% շեմը», – գրել է նախարարը Facebook–յան իր էջում։

Ինչպես նշվում է լրագրողական հետաքննությամբ զբաղվող hetq.am կայքը, 2000թ.–ին Հայաստանում կեսարյան հատումների թիվը կազմում էր ընդհանուր ծննդաբերությունների միայն 7,2% –ը։ Սակայն 2018թ.–ին այս ցուցանիշը կտրուկ աճեց` հասնելով 32,5%–ի։

Կայքը նշում է, որ հատկանշական է, որ թեմայի շուրջ միասնական կարծիք գոյություն չունի, մի կողմից բժիշկ-գինեկոլոգները դժգոհում են, որ այսօր շատ կանայք իրենք են նախընտրում կեսարյան հատումը, քանի որ ֆիզիկական ու հոգեբանական ցավի մասին չափազանցված պատկերացումներ ունեն: Մյուս կողմից էլ բազմաթիվ կանայք պնդում են՝ բուժաշխատողները, ուռճացնելով բնական ծննդաբերության հնարավոր ռիսկերը, իրենց կողմնորոշել են կեսարյան հատման:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում 2019թ.–ին ծնվել է 17 173 աղջիկ (2018թ.–ին` 17 322) և 18 958 տղա (2018թ.–ին` 19 252)։–0–