Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Առողջապահության նախարարը նշել է տուգանքների չափը հասարակական վայրերում ծխելու համար

11.06.2019, 18:34
Արսեն Թորոսյանը նշել է տուգանքների չափը հասարակական վայրերում ծխելու համար։
Առողջապահության նախարարը նշել է տուգանքների չափը հասարակական վայրերում ծխելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ ԱԺ–ն այս տարվա ամռանը կքննարկի հակածխախոտային օրինագիծը։

«Վերջին փոփոխություններն ուղարկվել են կառավարություն։ Երբ հարցը ներառվի կառավարության նիստի օրակարգ, դուք այդ մասին կիմանաք», – երեքշաբթի ասաց Թորոսյանը լրագրողներին։

Նախարարի խոսքով, ընդունումից 2–3 շաբաթ անց օրինագիծն արդեն կուղարկվի խորհրդարան։

Պատասխանելով այն հարցին, թե օրինագիծն, արդյոք, վայելու՞մ է քաղաքական աջակցություն` Թորոսյանը հայտարարեց, որ նա ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է լինի ավելի կարևոր, քան քաղաքականը։

Նախարարը տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսված չեն ծխելու համար տուգանքներ, որոնց չափը գերազանցում է 50 հազար դրամ քաղաքացիների և 200 հազար դրամ կազմակերպությունների համար, սակայն միաժամանակ ընդգծել է, որ այդ տուգանքները սահմանվել են խախտումները կանխելու համար և նպատակ չունեն վճարումներ ստանալ խախտումների փաստով։

«Ինչ վերաբերում է նարգիլեին, ապա այն ավելի վնասակար է, քան սովորական ծխախոտը։ Ավելին, նարգիլեի միջոցով կարող են փոխանցվել տարբեր վարակիչ հիվանդություններ», – ասաց Թորոսյանը։

Հակածխախոտային օրինագիծը նախատեսում է միջոցառումների խստացում ծխելու դեմ պայքարում` ծխախոտային տարատեսակ արտադրանքի և դրանց փոխարինողների օգտագործումը կանխելու և դադարեցնելու նպատակով երկրորդային ծխի ազդեցության բացասական հետևանքներից բնակչությանը պաշտպանելու համար։ Սակայն չափազանց բարձր տուգանքների պատճառով հանրության վրդովմունքի արդյունքում օրենքի վերջնական քննարկումն ու ընդունումը հետաձգվել է, իսկ օրինագիծն ուղարկվել է լրամշակման։–0–