Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Արսեն Թորոսյանը հայտնել է Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձի 10%-անոց բարձրացման մասին

11.11.2019, 10:36
Թորոսյանը նաև նշել է, որ որ շարունակվում են  մարզերում գործող շտապօգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները։
Արսեն Թորոսյանը հայտնել է Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձի 10%-անոց բարձրացման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ», – նշել է նախարարը`հավելելով, որ նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները։–0–