Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Արտակարգ դրությունը Հայաստանում կրկին կերկագաձգվի (ՎԻԴԵՈ)

05.08.2020, 20:13
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել․ Ավինյան. ՎԻԴԵՈ
Արտակարգ դրությունը Հայաստանում կրկին կերկագաձգվի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ չնայած այդ որոշմանը՝ էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված:

«Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելով և հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,-ասաց նա՝ նշելով, թե այսօր տեղի է ունեցել առաջին քննարկումը:  

Ավինյանը նշել է, որ մինչև օգոստոսի 10-ը իրենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար։-0-