Արթուր Գասպարյանը նշանակվել է ՊՊԾ պետ
04.03.2024,
14:15
Արթուր Գասպարյանը ազատվել է ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է պետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Արթուր Գասպարյանն ազատվել է ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ:
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ», – նշված է որոշման մեջ:–0–