Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Ավանեսյան․ ՀՀ–ում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի 108 դեպք

05.09.2024, 13:51
Նրա խոսքով, գրանցված թվերն իհարկե մտահոգիչ են
Ավանեսյան․ ՀՀ–ում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի 108 դեպք

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մինչ օրս Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Բոլոր մարզերում իրականացվում են հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ։ Պետք է կիրառել մոծակների դեմ բոլոր հասու պայքարները։ Այս պահին գտնում ենք նվազման տեմպը դեռ բավարար չէ, և կարծում ենք, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց ապահովենք նվազումը», – ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով, գրանցված թվերն իհարկե մտահոգիչ են։

«Ախտանշանները երևում են 20 տոկոսի մոտ, հիմնականում տարեց անձանց։ Վիրուսը մարդուց մարդ չի փոխանցվում, այլ փոխանցվում է միայն մոծակների միջոցով», – ասաց նա։

Մեկնաբանելով Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից երեք մարդու մահվան մասին տեղեկությունները՝ Ավանեսյանը պարզաբանեց, որ խոսքը երկու դեպքի մասին է, տեղեկատվությունը կհստակեցվի և կհրապարակվի ուրբաթ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս հիվանդությունից մահացել է 1 մարդ։