Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Ավինյան. սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են արդեն տեղակայման աշխատանքներ

17.12.2020, 12:13
Տիգրան Ավինյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս պահին գտնվում է Սյունիքում
Ավինյան. սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են արդեն տեղակայման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս պահին գտնվում է Սյունիքում։

«Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են արդեն տեղակայման աշխատանքներ» – նշեց Ավինյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին նշեց, որ այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով։

«Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, պետք է նշել, որ ՀՀ սահմաններն ամուր են և մեր կողմից վերահսկելի», – ասաց Պապիկյանը։–0–