Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվել է
29.04.2020,
14:26
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց։ Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։
Ըստ գրառման՝ վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:
«Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:
Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը: