Ավտոկայանատեղիների թանկացման մեթոդի չաշխատելու դեպքում պետք է ձեռնարկվեն հավելյալ միջոցներ․ Ավինյան
26.12.2023,
14:19
Երևանի ավագանին քննարկում է մայրաքաղաքում ավտոկայանատեղերի գոտիավորման մասին աղմկահարույց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի ավագանին քննարկում է մայրաքաղաքում ավտոկայանատեղերի գոտիավորման մասին աղմկահարույց օրինագիծը, որը նախատեսում է կենտրոնում տարեկան ավտոկայանատեղիի արժեքը բարձրացնել 13,3 անգամ (12 հազար դրամից մինչև 160 հազար դրամ)։
Նախագծի ներկայացման ժամանակ քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը չպատասխանեց այն հարցերին, թե ինչով է հիմնավորվում ավտոկայանատեղիի թանկացումն ՝ անընդհատ վկայակոչելով «միջազգային փորձը»։
Իր հերթին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ ավտոկայանատեղիների թանկացման մեթոդի չաշխատելու դեպքում պետք է ձեռնարկվեն հավելյալ միջոցներ։
«Եթե այս մեթոդը չաշխատի, բավարար չլինի կենտրոնի և քաղաքի բեռնաթափման համար, դա նշանակում է, որ մենք պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկենք։ Կստացվի, որ սա բավարար միջոց չի եղել, էլի է պետք, այլ մեթոդներ են պետք», – հայտարարել է Ավինյանը։
Հիշեցնենք, որ Երևան համայքնում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով։
Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.
Ա գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ
Բ գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ։–0–