Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել է Երևան-Կապան–Երևան կանոնավոր չվերթը

21.08.2023, 11:11
Տոմսերի ամրագրումների համար կարելի է դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Արժեքը ՝ սկսած 20.000 դրամից
Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել է Երևան-Կապան–Երևան կանոնավոր չվերթը
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./ԱՌԿԱ/. Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։

Ինչպես հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, սահմանված ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։

Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։

Թռիչքներն իրականացվելու են ամեն երկուշաբթի և ուրբաթ։ Թռիչքը Երևանից՝ ժամը 08։00, Կապանից՝ ժամը 10։00։

Տոմսերի ամրագրումների համար կարելի է դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Արժեքը ՝ սկսած 20.000 դրամից։–0–