Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

«Ազիմուտ»–ն ուղիղ չվերթեր է բացել Ուֆայից Երևան կորոնավիրուսի հետ կապված ընդմիջումից հետո

19.01.2021, 19:18
«Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆա–Երևան ուղիղ չվերթերը
 «Ազիմուտ»–ն ուղիղ չվերթեր է բացել Ուֆայից Երևան կորոնավիրուսի հետ կապված ընդմիջումից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. «Ազիմուտ» ավիաընկերությունն ուղիղ չվերթեր է բացել Ուֆայից Երևան կորոնավիրուսի հետ կապված ընդմիջումից հետո։ Այս մասին նշվում է Ուֆայի միջազգային օդանավակայանի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Կորոնավիրուսի տարածման հետ կապված ընդմիջումից հետո Ուֆայի օդանավակայանում վերսկսվել են ուղիղ չվերթերը դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Չարտերային չվերթերն իրականացվում են «Ազիմուտ» ավիաընկերության կողմից։ Չվերթերն իրականացվում են շաբաթական մեկ անգամ` հինգշաբթի օրերին, Sukhoi Superjet 100 օդանավերով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ուֆայից թռիչքներն իրականացվում են տեղական ժամանակով 09։35–ին, Երևանից` 13։05–ին։ Թռիչքի տևողությունը կազմում է 3 ժամ 20 րոպե։

Նոյեմբերին «Ազիմուտը» վերսկսել է չվերթերը Դոնի Ռոստով–Երևան երթուղով։ Չվերթերն իրականացվում են շաբաթական երկու անգամ։–0–