Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Bees ավիաընկերությունը Կիև-Երևան-Կիև չվերթեր կիրականացնի

30.04.2021, 14:49
Այսօր իրականացվել է առաջին չվերթը
Bees ավիաընկերությունը Կիև-Երևան-Կիև չվերթեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Bees ավիաընկերությունը Կիև-Երևան -Կիև երթուղով չվերթեր կիրականացնի։

Ինչպես հայտնում է ««Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն, Bees ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 30-ից Կիև (Ժուլյանի)- Երևան- Կիև (Ժուլյանի) երթուղով չվերթեր մեկնարկեց, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», – հայտնեցին ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից:–0–