Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստան

24.12.2022, 12:47
4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ
Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից  տեղափոխվել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։

Ինչպես հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։-0-