Рейтинг@Mail.ru
USD
391.59
EUR
421.7
RUB
4.6712
GEL
141.37
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Չարժե մտահոգվել Չինաստանից ուղարկված ծանրոցներից կորոնավիրուսով վարակվելու հնարավորության կապակցությամբ. ԱՆ

29.01.2020, 16:57
Չինաստանից ստացված ծանրոցները վտանգավոր չեն, քանի որ վիրուսի տարածման համար հարկավոր են բարենպաստ պայմաններ, մասնավորապես` օրգանիզմներ
Չարժե մտահոգվել Չինաստանից ուղարկված ծանրոցներից կորոնավիրուսով վարակվելու հնարավորության կապակցությամբ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. Չինաստանից ուղարկված ծանրոցներից կորոնավիրուսով վարակվելու հնարավորության կապակցությամբ չարժե մտահոգվել, ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի արագ տարածումը` շատ հայաստանցիներ մտահոգվում են Չինաստանից առցանց գնումներ կատարել։ Նրանք վախենում են, որ Չինաստանից ստացված ծանրոցները վարակված կլինեն վիրուսով։

«Չինաստանից ստացված ծանրոցները վտանգավոր չեն, քանի որ վիրուսի տարածման համար հարկավոր են բարենպաստ պայմաններ, մասնավորապես` օրգանիզմներ, որտեղ վիրուսը կարող է զարգանալ», – պարզաբանեց Թորոսյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշեց, որ նոր վիրուսի ինկուբացիոն շրջանը 14 օր է, այնպես որ ծանրոցը ոչ մի վտանգ չի ներկայացնի, վիրուսը (եթե անգամ այն կա) ճանապարհին «կմահանա»։–0–