Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Դատարանը մերժեց դատախազության բողոքը. Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

01.02.2020, 14:00
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ
Դատարանը մերժեց դատախազության բողոքը. Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» («Հանրապետական» ծննդատուն) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ով մեղադրվում է երեխաների ապօրինի որդեգրման գործով, կշարունակի մնալ ազատության մեջ։

Այսօր նման որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։ Դրանից հետո դատախազությունը բողոքարկեց առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր 2019թ.–ի դեկտեմբերի 18–ին՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել էին նաև Աբրահամյանի տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, ով կալանավորվել է:–0–