Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Դեկտեմբերի 1-ից բեռնատարների համար կբացվեն հայ-վրացական սահմանի 2 անցակետերը

27.11.2020, 19:49
Դեկտեմբերի 1-ից բեռնատարների համար կբացվեն հայ-վրացական սահմանի 2 անցակետերը
Դեկտեմբերի 1-ից բեռնատարների համար կբացվեն հայ-վրացական սահմանի 2 անցակետերը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./ԱՌԼԱ/. Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։ 

Այս մասին նշվում է դեսպանության Facebook–յան էջում։ 

«Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործած շուրջօրյա ռեժիմով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–