Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Դիլիջանում իր դռները կբացի «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը (ՖՈՏՈ)

31.01.2025, 17:36
«Green Rock» ընկերության ջանքերով Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցը՝ «Ապիցիուսը» կբացի իր դռները Հայաստանում․ ՖՈՏՈ
Դիլիջանում իր դռները կբացի «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ «Green Rock» ընկերության ջանքերով Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցը՝ «Ապիցիուսը» կբացի իր դռները Հայաստանում՝ Դիլիջան քաղաքում՝ նպաստելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի զարգացմանն ու նոր մասնագետների պատրաստմանը։ 1997 թվականից գործող այս հայտնի կառույցը,  որը մասնագիտական աշխարհում վայելում է մեծ հեղինակություն, առաջարկելու է ակադեմիական, մասնագիտական և կարիերայի ուղղվածությամբ կրթական ծրագրեր։

Green Rock

Այս համագործակցությունը կդառնա բացառիկ հնարավորություն տեղացի և տարածաշրջանի ուսանողների համար՝ ձեռք բերելու բարձր մակարդակի միջազգային կրթություն հյուրընկալության ոլորտում: Կրթական ծրագիրը հնարավորություն կտա ուսանողներին տեսական գիտելիքներն ամրապնդել փորձառնության հնարավորությամբ, որոշ ծրագրերի դեպքում նաեւ այցելել եւ կրթությունը շարունակել Ֆլորենցիայում։

Green Rock

«Միջազգային հյուրընկալության դպրոցի բացումը Դիլիջանում մեծ հնարավորություն կընձեռի տարածաշրջանի զարգացման համար, ինչպես նաև կնպաստի Դիլիջանի գրավչության բարձրացմանը, ինչը Green Rock-ի՝ որպես ընկերության առանցքային նպատակներից մեկն է։ Այս ուսումնական հաստատությունը հնարավորություն է ընձեռելու արտասահմանյան և տեղական ուսանողներին ստանալ բարձրակարգ կրթություն ՝ առանց Եվրոպա մեկնելու։ «Ապիցիուս»-ի բացումը Դիլիջանում մեզ համար չափազանց կարևոր և պարտավորեցնող է,- նշեց «Green Rock» ընկերության տնօրեն Եկատերինա Դանեկինան։ 

Green Rock

Կրթական կառույցի բոլոր նախաձեռնությունները և նախագծերը ներառում են հատուկ ծառայություններ ու կառուցվածքներ, որոնք ներգրավում են ուսանողներին փորձառական ուսուցման մեջ կրթական շրջանի ողջ ընթացքում։ 

Green Rock

«Apicius-ի և Green Rock-ի միջև գործընկերությունը վկայում է մեր նվիրվածությունը աճին, նորարարությանը, կրթությանը և փորձի փոխանակմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք հասնել մեծ նպատակների և վստահությամբ հաղթահարել բոլոր մարտահրավերները: 

Green Rock

Բոլորս անհամբեր սպասում ենք նախագծի մեկնարկին եւ հաջողությանը»,- հավելեց «Ապիցիուս» միջազգային հյուրնկալության դպրոցի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Անդրեա Տրապանին։