Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

26.02.2021, 18:33
ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում
Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./ԱՌԿԱ/. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի որոշմամբ, մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, նշվում է ԵՊՀ–ի կայքում:

Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում:

Բացի դրանից՝ մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:–0–