Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ԵՊՀ ուսանողները կարող են ուսման վարձը վճարել ամսական

21.03.2019, 19:31
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրամանը։
ԵՊՀ ուսանողները կարող են ուսման վարձը վճարել ամսական

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./ԱՌԿԱ/. Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրամանը, հաղորդում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։

Ըստ հրամանի, ԵՊՀ ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին), բացառությամբ 1-ին կուրսի 1-ին կիսամյակի և ավարտական կուրսի վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարի:

Ինչպես նշում են ԵՊՀ–ից, ուսանողը պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարի ԵՊՀ բանկային հաշվեհամարին՝ մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը:

«Տեղեկացնենք, որ ըստ հրամանի՝ տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից», – նշում են ԵՊՀ–ից:–0–