Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+3

Էկոնոմիկայի նախարարը դեմ է կարանտինի ռեժիմի երկարաձգմանը. ԱՆ–ն նշել է չեղարկման ռիսկերն ու կանխատեսել մահերի թվի աճ

08.01.2021, 14:37
Էկոնոմիկայի նախարարը դեմ է կարանտինի ռեժիմի երկարաձգմանը. ԱՆ–ն նշել է չեղարկման ռիսկերն ու կանխատեսել մահերի թվի աճ
Էկոնոմիկայի նախարարը դեմ է կարանտինի ռեժիմի երկարաձգմանը. ԱՆ–ն նշել է չեղարկման ռիսկերն ու կանխատեսել մահերի թվի աճ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով դեմ է արտահայտվել երկրում կարանտինի ռեժիմի երկարաձգմանը։ 

Ալինա Նիկողոսյանը օրերս հայտարարել է կարանտինի ռեժիմի երկարաձգման հնարավորության մասին, որի ժամկետը լրանում է 2021թ.–ի հունվարի 11–ին։

Նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ դեմ է կարանտինի ռեժիմի երկարաձգմանը։ Նա կարծում է, որ Նիկողոսյանը շտապել է, ինչպես նաև հայտարարել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը, «միայն շատ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում կարող է համաձայնվել այդ որոշման որոշ կետերի հետ»։

«Նախևառաջ, կցանկանայի շեշտել, որ կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման , փակ հաստատությունների (օրինակ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ», – գրել է Նիկողոսյանը Facebook–յան իր էջում։

Հետևաբար, նրա խոսքով, կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ: 

Նա ընդգծել է, որ սույն նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը այդ կազմակերպություններում:

«Ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է», – հայտարարել է Նիկողոսյանը։

Հիշեցնելով, որ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք 2901՝ մահվան ելքով` ԱՆ մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ըստ որոշ միջազգային գնահատականների Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930: 

«Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչն առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է:

Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու», – հայտարարել է նա։

Նիկողոսյանը նաև ընդգծել է, որ ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա:–0–