Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին երկրի անկախության տոնի առթիվ

20.09.2019, 16:21
Հայաստանը վաղը` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին երկրի անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: 

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Իմ շնորհավորանքներն եմ հղում Ձերդ գերազանցությանը՝ Ազգային տոնի առթիվ և երջանկության ու բարօրության իմ ջերմ բարեմաղթանքները՝ Հայաստանի ժողովրդին»: 

Հայաստանը վաղը` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991 թթ.)։ Հայկական պետականությունը վերականգնվել է իր գոյության և ազգային ինքնության պահպանման համար ժողովրդի բազմադարյա պայքարի արդյունքում։–0–