Երկու տարվա ընթացքում Երևանում կգործի գրեթե ամբողջությամբ նոր տրանսպորտային համակարգ. փոխքաղաքապետ
30.12.2022,
14:25
Ավինյանի խոսքով, ինչ-որ փուլում նախատեսվում է նաև ավտոբուսների համար առանձին երթևեկության գոտի հատկացնել, «որը էապես կփոխի Երևանի ճանապարհների ճարտարապետությունը»

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երկու տարվա ընթացքում Երևանում կգործի գրեթե ամբողջությամբ նոր տրանսպորտային համակարգ։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տրանսպորտի բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների գնում։ Այո, դա շատ կարևոր բաղադրիչ է, բայց բարեփոխումները ենթադրում են նաև տոմսերի միասնական համակարգ, հարմար կանգառներ և կայանատեղեր, երթուղիների չվացուցակներ»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով, ինչ-որ փուլում նախատեսվում է նաև ավտոբուսների համար առանձին երթևեկության գոտի հատկացնել, «որը էապես կփոխի Երևանի ճանապարհների ճարտարապետությունը»։
«Նախատեսվում է համատեղել մետրոպոլիտենի գծի և երթուղայինների աշխատանքը, քանի որ միասնական տոմսային համակարգը կգործի ամենուր։ Մեկ շաբաթ առաջ որոշվել է միասնական տոմսային համակարգի ներդրման տենդերի հաղթողը։ Կարծում եմ, որ 2023թ., հավանաբար, համակարգը պետք է ներդրվի։ Կարող եմ վստահաբար ասել, որ երկու տարվա ընթացքում տրանսպորտի բարեփոխումը 90 տոկոսով կավարտվի»,- ասաց Ավինյանը։
Նա նաև նշեց, որ 2023թ.–ին, հավանաբար, միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվի։–0–