Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի Գայի պողոտա–Մոլդովական փողոց խաչմերուկում

05.04.2021, 15:40
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի ծայրամասերից մեկի երկու խաչմերուկներում
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի Գայի պողոտա–Մոլդովական փողոց խաչմերուկում
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց և Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկներում 2021թ. ապրիլի 5-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից ձախ շրջադարձով դեպի Մոլդովական և Նանսենի փողոցներ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտիներից կկազմակերպվի Տ2 տիպի համապատասխան լուսացույցների միջոցով:

«Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց և Գայի պողոտա-Բաղյան փողոց-Հովհաննիսյան փողոց խաչմերուկներում Գայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–