Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ. նախարար

15.07.2019, 10:28
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնում:
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնում: 

Ինչպես նշվում է նախարարի Facebook–յան էջում, ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: 

«Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար: Կեցցե՛ն մեր թիմի անդամները», – նշվում է նախարարի գրառման մեջ:–0–