Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Flyone Armenia–ն Երևան–Սանկտ Պետերբուրգ–Երևան ուղիղ չվերթեր կիրականացվի

28.06.2022, 16:37
Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին
Flyone Armenia–ն Երևան–Սանկտ Պետերբուրգ–Երևան ուղիղ չվերթեր կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. «FLYONE ARMENIA» hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հուլիսի 1-ից ավելացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի քանակը և սկսում է կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Պուլկովո» միջազգային օդանավակայան` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:–0–