Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Ֆրանսիայում ՀՀ դեսպնությունը Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ

11.03.2020, 13:57
Ֆրանսիայում ՀՀ դեսպնությունը Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ
Ֆրանսիայում ՀՀ դեսպնությունը Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում գրառում է տեղադրվել, որտեղ դեսպնությունը Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։

«Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել coronavirus.ambarmen@orange.fr էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով»,- ասվում է գրառման մեջ:
Դեսպանությունը տեղեկացնում է նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։

Ավելի վաղ նմանատի հայտարարությամբ հանդես էին եկել նաև Չինաստանում, Հունաստանում, Ճապոնիայում, Իտալիայում և Իրանում ՀՀ դեսպանությունները:-0-