Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից․ նիստը հետաձգվել է

18.06.2020, 18:42
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից․ նիստը հետաձգվել է
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից․ նիստը հետաձգվել է
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ իր փաստաբան Երեմ Սարգսյանի հետ դուրս եկավ դատարանի շենքից: Նրա կալանավորման հարցով դատական նիստը հետաձգվել է:
«Դեռ քննվում է, նորից եմ ձեզ ասում, նորից կարող եմ հաստատել, որ սա շինծու գործ է, որ ասենք թե իմ ամսի 5-ի ելույթը, որտեղ հիմնականում ներկայացրել եմ մեր երկրի վիճակը՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, համաճարակի՝ ես նորից եմ ասում, այստեղ անձնական որևէ դիվիդենտ հավաքելու, շահի բան չկա: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով»,- նշել է Ծառուկյանը դատարանի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում:

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, այնուհետև կանչել են ԱԱԾ`հարցաքննության, որը տևել է ավելի քան 9 ժամ, որի ընթացքում ԱԱԾ–ի մոտ կազմակերպվել էր բողոքի զանգվածային ակցիա։

ԱԱԾ–ում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնց դերակատարներն են Ծառուկյանն ու նրա կողմնակիցները, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Քրեական գործերը վերաբերում են անօրինական ձեռնարկատիրական գործունեությանը, ընտրական գործընթացներում ԲՀԿ–ի ընտրակաշառքների սխեմայի քողազերծմանը, «Առինջ մոլի» շահագործմամբ զբաղվող ընկերության հանցավոր սխեմայի բացահայտմանը։

Ծառուկյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ քրեական գործերը սարքած են ու շինծու, ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Նա հայտարարել է, որ այս ամենի պատճառը ՀՀ գործող կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունն է և նշել է, որ կառավարությունը «գնում է ընդդիմախոսների նկատմամբ տեռորի ճանապարհով», նա արդեն արել է իր ընտրությունն ու «պատրաստա է ցանկացած սցենարի»։

Հունիսի 16–ին ԱԺ–ն զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև հավանության արժանացրեց նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։–0–