Gallup–ի սոցհարցումը բացահայտել է երևանցիների գլխավոր խնդիրը
09.08.2023,
15:22
Gallup–ի սոցհարցումը բացահայտել է երևանցիների գլխավոր խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. Սոցհարցման հարցվածների 33,4%-ը համարում է, որ Երևանի հիմնական խնդիրն աղբահանությունն է, մինչդեռ 2022 թվականին այս խնդիրը անհանգստացրել է հարցվածների 25,1%-ին։ Հարցման արդյունքները ներկայացրել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Միաժամանակ մայրաքաղաքի բնակիչներին ամենաքիչը մտահոգում են մետրոյի նոր կայարանի կառուցումը (2%), կոռուպցիան (2,8%) և կոմունալ վճարումները (3%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը Երևանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 809 հարցվող։-0-