Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

«Գազպրոմ Արմենիան» և ՀԷՑ–ը հայտնում են կոմունալները 3–օրյա ժամկետում վճարելու մասին, այլապես ծառայությունների տրամադրումը կկասեցվի

22.04.2020, 18:17
«Գազպրոմ Արմենիան» և «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հաղորդագրություններ են տարածել սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելու մասին
«Գազպրոմ Արմենիան» և ՀԷՑ–ը հայտնում են կոմունալները 3–օրյա ժամկետում վճարելու մասին, այլապես ծառայությունների տրամադրումը կկասեցվի

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները հաղորդագրություններ են տարածել սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելու մասին։

«Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ–բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում»,– նշվում է «Գազպրոմ Արմենիա»–ի հաղորդագրության մեջ:

Ընկերությունից նաև նշել են, որ ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ—բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի: 

Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

«Հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, հետևաբար` համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` մարտ ամսվա սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է», – նշվում է հաղորդագրության մեջ: 

ՀԵՑ–ից նաև նշել են, որ այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն: 

Նշենք, որ այսօր ՀԾԿՀ–ն հայտնել է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։–0–