ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԶՊՄԿ հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել  ԶՊՄԿ հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը շնորհավորական ուղերձ է հղել ԶՊՄԿ հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

Ներկայացնում ենք շնորհավորական ուղերձի տեքստն ամբողջությամբ.
«Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։
Կոմբինատի հետ մեկտեղ զարգացավ մարզը` փոխվեցին ենթակառուցվածքները, կառուցվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ։
70 տարի անց անհնար է պատկերացնել տարածաշրջանն ու երկրի զարգացումն առանց կոմբինատի հսկայական համակարգաշինական ներդրման։
Այսօր ազգային արդյունաբերության դրոշակակիրը շարունակում է աշխատել և զարգանալ և, հաջողությամբ ընդունելով բոլոր մարտահրավերները` վստահորեն զբաղեցնում է երկրի հարկատուների առաջին հորիզոնականները, աշխատանք է ապահովում տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, կատարում է կարևոր սոցիալական դեր պետության և հասարակության համար։
Եվ ես անկեղծորեն ուրախ եմ, որ ճակատագիրն ինձ հնարավորություն է տվել աշխատել Ձեզ հետ՝ ԶՊՄԿ-ի
հրաշալի աշխատանքային թիմի հետ:

ЗМКК Худолий .jpg

Հարգելի գործընկերներ,

Մեզ շատ աշխատանք է սպասվում։

Առաջիկա տարիներին կոմբինատի զարգացման և արդիականացման ռազմավարության շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որն ուղղված է արտադրության մեծացմանը և արտադրողականության աճի ապահովմանը։

Այսօր ժամանակը ինքը կոմբինատի աշխատողների և Հայաստանի ժողովրդի առջև դնում է կարևոր ռազմավարական խնդիրներ՝ ուղղված ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը։
Մենք պետք է լուծենք այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են արտադրության հանքա-հումքային բազայի ընդլայնումը, բարձր տեխնոլոգիական և պահանջված արտադրանքի ստացումը՝ բարձր հավելյալ արժեքով, արտադրության արտադրողականության և արդյունավետության բարձրացումը։
Վստահ եմ, որ կոմբինատի միահամուռ, պրոֆեսիոնալ թիմը, նրա աշխատողները, որոնք ունեն հարուստ փորձ և հմտություններ, պատվով կկատարեն այս ծրագրային առաջադրանքները։
Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհավորել հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել Ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի համար։
Շնորհավորում եմ հոբելյանի, հանքագործի ու մետաղագործի օրվա առթիվ, սիրելի գործընկերներ և ընկերներ:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին բեղմնավոր աշխատանք, քաջ առողջություն և ընտանեկան երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն այս պարարտ ու հարուստ արևոտ հողում»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:57 14.07.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×