Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

16.01.2023, 13:50
2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի
Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. 2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ է ներկայացված և որ կառույցը լինելու բացառիկ հնարավորություններով:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով, նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրվել է, այն համապատասխանում է անհրաժեշտ տեխնիկական բնութագրերին և արդեն ներկայացվել է Բնապահպանության նախարարություն։ Բնապահպանական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո հնարավոր կլինի փաստաթղթեր պատրաստել կապալառուի ընտրության մրցույթի համար։

Արեյանն ընդգծեց, որ հետագայում կայանը շահագործող կազմակերպության ընտրության համար պետք է առանձին մրցույթ անցկացվի։

Գետառ գետը սկիզբ է առնում Կոտայքի մարզից, հատում է Երևանը և թափվում Հրազդան գետը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մաքրման կայանը կառուցվելու է Գետառ-Հրազդան գետերի խաչմերուկում, նախագծի արժեքը և դրա իրականացման ժամկետները չեն նշվում։-0-