Рейтинг@Mail.ru
USD
396.54
EUR
409.11
RUB
4.1315
GEL
141.62
2025 թ. փետրվարի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել

12.07.2023, 16:21
Գլխավոր դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել
Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել։

Այս մասին «ԱՌԿԱ»–ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

«Գլխավոր դատախազությունից հաստատեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու փաստը, միաժամանակ տեղեկացրին, որ Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել», – նշեց Խաչատրյանը։

Ինչպես փետրվարին հայտնել էին Գլխավոր դատախազությունից, հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։

Դատախազությունը հայտնել էր, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է հարցուվել։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիգեն Սարգսյանը 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Մասնավորապես ի պաշտոնե տիրապետելով ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի որոշմամբ հաստատված Նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, «անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց»:

Վիգեն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դատախազությունից պահանջել է հրապարակել բնակարաններ ստացած զինծառայողների անունները: Նա նշել է, որ, հաշվի առնելով բնակարաններ ստացած անձանց հերոսական ուղին՝ նրանց անունների հրապարակումից հետո հարցեր չեն մնա, թե ինչու են հենց այդ մարդիկ բնակարաններ ստացել:–0–