Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀԾԿՀ–ն վերանայեց ջրի սակագները․ քաղաքացիների համար դրանք կմնան անփոփոխ

29.11.2023, 14:12
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում վերանայել է հանրապետությունում խմելու ջրի 2024 թվականի սակագինը
ՀԾԿՀ–ն վերանայեց ջրի սակագները․ քաղաքացիների համար դրանք կմնան անփոփոխ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 29-ի նիստում վերանայել է հանրապետությունում խմելու ջրի 2024 թվականի սակագինը։

«Վեոլիա Ջուր» ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի օպերատորն առաջարկել է բնակչության սոցիալապես անապահով խավերի համար ջրի գործող սակագինը պահպանել 180 դրամ մեկ խորանարդ մետրի համար, մյուս բաժանորդների համար՝ 208,419 դրամ/խմ։

Սակայն ՀԾԿՀ-ն որոշել է նվազեցնել սակագինը սպառողների համար, (բացառությամբ սոցիալապես անապահով անձանց) մինչև 205,992 դրամ մեկ խորանարդ մետրի համար։ Միաժամանակ որոշման մեջ նշվում է, որ իրականում բաժանորդները նախկինի պես (2023թ. հունվարի 1-ից) կշարունակեն վճարել 1 խմ-ի համար 200,47 դրամ։ Դա պայմանավորված է ՀՀ կառավարության սուբսիդավորումամբ, որն իրականացվել են այս տարի և կշարունակվեն հաջորդ տարի։

ՀԾԿՀ նոր որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։

2023 թվականի մարտի 16-ին ՀՀ կառավարությունը որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրել սուբսիդավորում՝ հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմացնելու նպատակով, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը:

Ջրամատակարարման օպերատորի մասին

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն (ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի դուստր ձեռնարկությունը) 2016-2031 թվականներին Երևանի և Հայաստանի մի շարք մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատորն է։

Ըստ լիցենզիայի պայմանների, «Վեոլիա Ջուրը» իրավունք ունի ամեն տարի նախաձեռնել սակագների վերանայում։–0–