Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ ժամանած բոլոր ավիաուղևորները պետք է լրացնեն քարտեր, որտեղ ներառվելու է վերջին 14 օրում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվություն

10.03.2020, 21:17

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել Զվարթնոց օդանավակայանում, հաղորդում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին է ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների   հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը:

«Փոխվարչապետը կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպվածությունը ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից թե ժամանել են ռիսկային գոտու երկրից թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտերը, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Տիգրան Ավինյանը ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:–0–