Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարվա նոյեմբերին Արցախին կտրամադրվի 13,5մլրդ դրամ

28.10.2021, 17:37
Առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն
ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարվա նոյեմբերին Արցախին կտրամադրվի 13,5մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության որոշմամբ այս տարվա նոյեմբերին Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ:

Որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է, և առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն:

«Այս 13.575 մլրդ դրամից 3.2 մլրդ դրամը ուղղվելու է աշխատավարձերին, 1.2 մլրդ դրամը՝ կենսաթոշակներին, 350 մլն դրամը՝ երեխայի նպաստներին, 245 մլն դրամը՝ համայնքներին տրվող էլեկտրաէներգիային, գազամատակարարմանը և բնակչության կապի ծառայություններին»,- ասաց նախարարը։

Խաչատրյանը նշեց, որ այդ գումարը բաղկացած է լինելու 2 մասից՝ միջպետական ​​վարկ (մոտ 12 մլրդ դրամ) և անհատույց (1.3 մլրդ դրամ):

Նախարարի խոսքով՝ միջպետական վարկը Արցախի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025 թ.-ի հունվարի 1-ը մարման ժամկետով։

«Որոշման նախագիծը բխում է կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրի դրույթներից և միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանն ու տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը»,-եզրափակեց Խաչատրյանը:–0–