Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զանգել է Արցախի ՄԻՊ–ին և պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը

14.04.2023, 12:14
Մանասյանն իր խոսքում առանցքային է համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զանգել է Արցախի ՄԻՊ–ին և պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Մանասյանն իր խոսքում առանցքային է համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել գործադրելու ջանքեր՝ այդ համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու ուղղությամբ։

Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում տիրող հումանիտար իրավիճակին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին ու քննարկել դրանց հասցեագրման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այս ուղղությամբ երկու հաստատությունների համատեղ աշխատանքը՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների արձանագրմանը և թիրախային հասցեագրմանը։

Ստեփանյանն, իր հերթին, շնորհավորել է Պաշտպանին այս պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վերահաստատել կայուն փոխգործակցության հանձնառությունը:–0–