Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ նախագահը Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ է նշանակել

23.05.2019, 11:04
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
ՀՀ նախագահը Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստի-կանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի. Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ», – նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ  նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է Լևոն Երանոսյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով: Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս։–0–