Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ–ում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել

30.01.2020, 14:52
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել
ՀՀ–ում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 552, 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը, հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է համապատասխան որոշման նախագիծը՝ մասնավորապես նշելով, որ սույն որոշմամբ ակնկալվում է վերոնշյալ ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում ապահովել դրանց գործունեության արդյունավետությունը և ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական գաղափարի ներդնումը և դրա իրականացման քաղաքականությունը։–0–