Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀՀ–ում տեխանձնագրերի դեֆիցիտ է, փոխարենը ՃՈ–ն A4 ֆորմատի թուղթ է տալիս. թերթ

30.01.2019, 11:31
ՀՀ–ում տեխանձնագրերի դեֆիցիտ է, փոխարենը ՃՈ–ն A4 ֆորմատի թուղթ է տալիս։
ՀՀ–ում տեխանձնագրերի դեֆիցիտ է, փոխարենը ՃՈ–ն A4 ֆորմատի թուղթ է տալիս. թերթ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում մեքենայի հաշվառման վկայագ­րի՝ տեխանձնագրի դեֆիցիտ է, գրում է «Ժողովուրդը»; 

«Տևական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր՝ պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր՝ A4 ֆորմատի թուղթ», – գրում է օրաթերթը։ 

Ու վարորդները, որոնք պատրաստվում են մեքենայով մեկնել Վրաստան կամ Իրան, դժգոհում են. հաշվառման ժամանակավոր վկա­յագիրն այդ երկրներում «չի անցնում», այն ուղղակի թղթի կտոր է: 

Մեկնաբանությունների համար օրաթերթը դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանին, ով հաստատեցլ է տեղեկությունները՝ ասելով, թե այդ ամենը պայմանավորված է մեքենաների ներկրման աննախադեպ շատ քանակով: 

«Եվ պատկերացրեք, որ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկա­յագրերը, որոնք պետությունը եթե պլանավորել էր X քանակ, ապա այդ մեքենաների ներկրման աննախադեպ ծավալների աճի պատճառով մեզ մոտ իրականում խնդիր է առաջացել», – ասել է նա։–0–