Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ մասերում կգործեն շարժական թիմեր, որոնք կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին. Ավինյան

29.04.2021, 19:35
Ավինյանը հայտնել է, որ հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին
Հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ մասերում կգործեն շարժական թիմեր, որոնք կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Facebook–յան իր էջում։

«Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին», – նշել է Ավինյանը:

Նա նաև ավելացրել է, որ ՀՀ քաղաքացիները Covid-19-ի դեմ պատրաստվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու Covid-19-ի դեմ 1 մլն չափաքանակի պատվաստանյութ։

Նշենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսից պատվաստված է 2690 մարդ։ Նա նշեց, որ սա խայտառակ ցուցանիշ է և կոչ արեց, որպեսզի կառավարության բոլոր անդամները, այդ թվում` պետական գերատեսչության աշխատակիցները պատվաստվեն։–0–