Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ․ Փաշինյանի ճեպազրույցը (ՎԻԴԵՈ)

04.06.2020, 20:45
Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ․ Փաշինյանի ճեպազրույցը. ՎԻԴԵՈ
Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ․ Փաշինյանի ճեպազրույցը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այս մասին հինգշաբթի պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն երկու օր է գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ  հանրային վերահսկողության հարթակը, և այդ հարթակի բերած տեղեկությունները մեզ տալիս են պատկերացում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Պատասխանը պարզ և միանշանակ է հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանում»,-ասաց նա: 

Փաշինյանը նշեց, որ մտահոգիչն այն է, որ ատելության խոսք է տարածվում կանոնները չպահպանող քաղաքացիների հանդեպ, սակայն ըստ նրա՝ պատմությունը բոլորին է վերաբերվում, հետևաբար պետք է հիշել, որ մարդկանց դատապարտելու փոխարեն պետք է իրավիճակը խորը հասկանալ: 

Նրա խոսքով` երբ տեսնում է «Վերջին զանգ» արած տնօրենի` ինքն իրեն հարց է տալիս, թե ի՞նչ է սխալ արել կառավարությունը։ 

«Այսօր ՀՀ–ում ապրող մի օտարերկրացի կարճ նամակ է գրել իմ խորհրդականին` ասելով, որ իր դիտարկմամբ` Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը սրվում է այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար դժվար է հրաժարվել ձեռքով բարևելուց և իրար տեսնելուց գրկախառնվելուց»,–ասաց նա։ 

Նա հույս հայտեց, որ այս իրավիճակը, որքան էլ, որ մարդկային կյանքի գնով է առաջ գնում, ամեն դեպքում հետագայում մարդկանց մեջ զգոնություն կմտցնի: 

Փաշինյանը հայտնեց` ինքն ու ընտանիքի անդամներն անցել են մանրամասն բժշկական հետազոտություն և իրենց մոտ վիրուսն անցնում է  լիարժեք անախտանիշ պայմաններում։ Նա նաև նշեց` թեև կա հավանականություն, որ իրենց վիճակը կարող է վատանալ, սակայն այդ հավանականությունը շատ փոքր է։-0-