Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի». Սամվել Կարապետյան

28.09.2020, 18:26
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը
«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի». Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը: Նա համոզմունք է հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին:

«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի: Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մենք մեծ պատերազմի ու մեծ զոհերի վտանգից մի քայլի վրա ենք կանգնած, և պետք է խուսափենք դրանից: Հույս ունեմ շուտով կոֆլիկտը խաղաղ հանգուցալուծում կստանա բանակցությունների սեղանի շուրջ և ոչ թե մարտի դաշտում»: Կարապետյանը նաև ցավակցություն է հայտնել հայ զինվորների և խաղաղ բնակչության շրջանում զոհվածների և վիրավորների ընտանիքներին ու հարազատներին, խոստացել աջակցել նրանց:

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–